Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Նախագահը Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

Նախագահը Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին
17.10.2015 | 12:15

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որ նախագահել է Նուրսուլթան Նազարբաևը: Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում նախագահները քննարկել և ընդունել են համագործակցության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ստորագրել շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի ստեղծման 70-ամյակի առիթով հայտարարությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունը, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 30-րդ տարելիցի կապակցությամբ դիմումը: Նիստում հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության ապահովման խնդիրներին և կարևորվել այդ ոլորտում փոխգործակցությունը: ԱՊՀ պետությունների ղեկավարները ստորագրել են իրավապահ ոլորտի, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ մի շարք միջազգային պայմանագրեր:
Խորհրդի նիստում ընդունվել են նաև մինչև 2020-ի Ռազմական համագործակցության հայեցակարգը, 2016-2020 թվականների արտաքին սահմանների սահմանային անվտանգության ամրապնդման հարցում համագործակցության ծրագիրը, հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորմանն ուղղվող ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների խմբավորման կազմում ներառվող կազմավորումների ցանկը:
Համագործակցության մասնակից պետությունների նախագահների ուշադրության կենտրոնում են եղել հումանիտար ոլորտում գործակցության խորացման հարցերը: Կողմերը որոշել են «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» ծրագիրն իրականացնել Թուրքմենստանում՝ Դաշողուզ քաղաքը հայտարարելով ԱՊՀ-ի 2016-ի մշակութային մայրաքաղաք: Որոշվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2016-ի սեպտեմբերի 16-ին, Ղրղզստանում: ԱՊՀ նախագահությունը 2016 թվականին փոխանցվել է Ղրղզստանին:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ